Բաժիններ՝

Վերելակում արգելափակված կնոջ վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում արգելափակված կնոջ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր`կյանքին սպառնացող վտանգով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: «Ռիտա Դոդոյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան միացված է արհեստական շնչառության ապարատ»,-ասաց նա:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ վերելակների հետ կապված նմանատիպ պատահարներից հետո ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվում է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով: «Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար հանձնաժողովն արդեն ուսումնասիրություն է իրականացնում: Տասնօրյա ժամկետում, երբ հայտնի կլինի հանձնաժողովի կողմից տրված պատասխանը, մենք այն կհրապարակենք»,-ասացին ԱԻՆ լրատվականից:

Հոկտեմբերի 30-ին ժամը 09.50-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռիտա Դոդոյանը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս