«Շենքն ուներ սեփականատեր, որը որոշել էր այն քանդել եւ փոխարենը նոր շենք կառուցել»,- ասաց նա:
«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի պատվերով՝ «ԱլԳարե» շինարարական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Աշխատում են ավելի քան 20 շինարարներ, քարագործներ ու բանվորներ` աշխղեկ Շիրվանի ղեկավարությամբ։ Վերակերտվում է Հին Երևանի մի փոքր մասնիկ, որը ծառայելու է՝ որպես «Վարպետաց դպրոց»։
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Թուրքիայի հայությունը չունի այլ կազմակերպչական մարմին, և միակ կառավարման մարմինը, որը կարող է հայության շահերը ներկայացնել թուրքական իշխանական տարբեր ինստանցիաներում, Պոլսո Հայոց պատրիարքությունն է։ Պատրիարքն էլ համարվում է այդ համայնքի ոչ միայն հոգևոր, այլ ընդհանրապես՝ առաջնորդ և ներկայացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 8 և 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 38 տարեկան տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:
Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
«Երբ նայում ենք լրատվականով, Դավիթ Սանասարյանին և Աշոտ Խուրշուդյանին անգամ հնարավորություն են տալիս արտերկրում վերապատրաստվել, ինչը շատ ողջունելի է մեր կողմից, բայց միևնույն ժամանակ՝ անհասկանալի է մեր պաշտպանյալ Ղուկասյանի նկատմամբ այդ վերաբերմունքը, հետապնդումը։ Աստեղ կա խնդիր՝ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանին պահել ապօրինի անազատության մեջ»։
«Արդեն երեք ամիս է՝ այս գործը քննվում է, և նախաքննության մարմինը տիրապետում է այն ծավալի ապացույցների, որոնցով միանշանակ պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր ինչպես՝ Անդրիաս Ղուկասյանի, այնպես էլ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.10-ին, Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ղուկաս Ե.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկում է Ռուսաստանում սահմանել աղքատության նոր նպաստ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն։
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան rusarminfo-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել Գյումրի-Մոսկվա չվերթերի գործարկման վերաբերյալ։
1967թ. ծնված արարատցի Գայանե Մնացականյանը 2016 թվականի փետրվարին առողջական խնդիրներով դիմում է բժշկի և պարզվում է, որ նրա մոտ առկա է չարորակ գոյացություն, անմիջապես կատարվում է վիրահատություն և նշանակվում քիմիաթերապիա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը:
Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը:
ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Արքայաձոր» ռեստորանում:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ անձրև:
Դատելով սոցիալական ցանցերում երեկ ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, եւ կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերեւս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Գյումրիից, երբ սկսեն այդքան ցածր գնով թռիչքներ իրականացնել, ապա դա բացասաբար կազդի նաեւ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնողների գործունեության վրա:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:
Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը: