
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն»-ի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, համալիրի ղեկավարության և բացման կապակցությամբ համալիրում գտնվող բազմաթիվ հյուրերի հետ միասին Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել առողջ ապրելակերպին միտված սպորտային ժամանակակից սարքավորումներով հագեցած նորակառույց համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված շուրջ 200 աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: