
Գեղարքունիքում փրկարարները շարունակում են որոնել անհետացած ձկնորսներին

ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունում այսօր, ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորատուս գյուղից երկու երիտասարդ Սեւանա լիճ ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կ;առավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, ահազանգի հետքերով անմիջապես մեկնել են փրկարարները, սակայն ժամը 17.45-ի դրությամբ դեռեւս որոնումներն արդյունք չեն տվել»:
Սեւանից փրկակարական աշխատանքներում ներգրավվելու համար երիտասարդների՝ ձկնորսության դուրս գալու տարածքին մոտենում է նավը, որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ հնչեցված ահազանգի՝ ձկնորսության դուրս եկածները Նորատուս գյուղի բնակիչներ, երիտասարդ տարիքի մարդիկ են՝ Ա. Առաքելյանը եւ Ա. Կյուրեղյանը»,-ներկայացրեց Հայկ Աբրահամյանը:
Խոսրով Խլղաթյան