
Ձյուն, բուք, տեղումներ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.20C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.50C