Բաժիններ՝

KFW բանկի հետ քննարկվել է Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:

Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ընթացքը: Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակում՝ KFW Զարգացման բանկի կողմից տրամադրված աջակցության միջոցով, և ընդգրկում է թափոնների կառավարման` այդ թվում փողոցների սանիտարական մաքրման, աղբահանության, թափոնների օգտահանման, փոխաբեռնման, տեղափոխման և տեղադրման ենթակառուցվածքների և ծառայությունների որակական զգալի փոփոխություններին ուղղված միջոցառումներ:

14872452_10208034835412905_1206847556_n

Ծրագիրն ունի ապակենտրոնացված բնույթ. այն ընդգրկում է Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքները` հարակից համայնքներով: Բացի այդ, հարևանությամբ գտնվող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը ևս ներառված է ծրագրում:

Հյուրերը, ովքեր Հայաստան են ժամանել Ծրագրի վերջնական գնահատում իրականացնելու նպատակով, ներկայացրել են նախարարին, որ ծրագրի նախապատրաստական փուլն արդեն ավարտվում է, և շուտով կմեկնարկի Ծրագրի իրագործման փուլը:

Հանդիպմանը քննարկվել է նաև Տավուշի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգ ստեղծելու հարցը: Բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել մշակելու Տավուշի աղբահանության ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս