Բաժիններ՝

ՊՆ-ի բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում

Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2017 թվականի բյուջեի քննարկումից առաջ:

Նա նշեց, որ իրենց նախարարությունում բյուջեի ավելացում նախատեսվում է, և այն բնականոն աճի շրջանակներում է. «Բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության և սպառազինության վրա, ինչպես նաև ներսում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա գումարների ավելացման առումով: Դա ՊՆ-ի քաղաքականությունն է, և այն պահվելու է եկող տարում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս