
«Անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -31». Գագիկ Սուրենյան

Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -31, Տաշիրում -23, Գյումրիում -22, Հրազդանում -20, Երևանում -16։ Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է»,- գրել է նա: