Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 17-ին

Թբիլիսիում ամանորյա գլխավոր տոնածառի լույսերը, որն արդեն կանգնեցված է խորհրդարանի շենքի առջեւ Ռուսթավելիի պողոտայում, կվառեն դեկտեմբերի 17-ի երեկոյան: Այս մասին ասել է քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:

Թբիլիսիի քաղաքապետարանն արդեն ավարտել է Ամանորի առթիվ քաղաքի կենտրոնական փողոցների ձեւավորումը: Տոնական լուսավորումը միացրել են դեկտեմբերի 15-ին: Ինչ վերաբերում է ամանորյա միջոցառումներին, ապա դրանք կսկսվեն դեկտեմբերի 25-ից եւ կավարտվեն դեկտեմբերի 31-ին գալա-համերգով Վարդերի հրապարակում:

«Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորապես կվառվեն դեկտեմբերի 17-ին»,- ասել է Նարմանիան: Ինչ վերաբերում է «ամանորյա քաղաքին», ապա այն կբացվի դեկտեմբերի 25-ին «Դեդայենա» զբոսայգում: Թբիլիսիում ամանորյա միջոցառումների ընդհանուր բյուջեն կկազմի 1 միլիոն 487 հազար լարի (մոտավորապես 581 հազար դոլար):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031