
Գորիս-Կապան ավտոճանապարհին մանդարինով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մանդարինով բեռնված «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 35 AV 387 պ/հ (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենան (բեռնված բանջարեղենով) դուրս է եկել ճանապարհի երիթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ջրատարում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: