![](/banners/BeFunky-design.jpg)
Բջջային հեռախոսների եղանակի կանխատեսումը սխալ է. Գագիկ Սուրենյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Gagik-Surenyan.jpg)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բջջային հեռախոսներով եղանակի կանխատեսումների ծրագրերին՝ նկատելով, որ սխալ կանխատեսում է կատարվում:
«Ձեր հեռախոսների վրա տվյալ վայրի ջերմաստիճանը ցույց տվող ծրագրերը ճիշտ են ցույց տալիս միայն Երևանի ջերմաստիճանը, քանի որ Զվարթնոց օդերևութաբանական կայանի տվյալները գնում է համաշխարհային օդերևութաբանական ցանց, մյուս բոլոր բնակավայրերի ցուցմունքները կոպիտ սխալ են»,- գրել է օդերևութաբանն ու կից ներկայացրել հետևյալ լուսանկարը:
Ավելի ուշ Սուրենյանն անդրադարձել է «VivaCell» ընկերության կողմից ներկայացվող կանխատեսմանը: «Vivacell ընկերության 187 ծառայությությունը, որը տվյալ պահին ցույց է տալիս օդի ջերմաստիճանը, ճիշտ է միայն Երևանի համար, մյուս բոլոր բնակավայրերի համար հրապարակված ցուցմունքները 8-10 աստիճանով սխալ են»,- նկատել է նա: