Վանաձորի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում՝ անկողնում, հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ա. Թ.-ի դին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031