Բաժիններ՝

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:

Ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031