Ստացված կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, այդ թվում նաև Բեխտերևի հիվանդությունը՝ առանց ներքին օրգանների ախտահարումների, չեն դասվում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին, և վերջինս ստացիոնար բուժման կարիք չունի:
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացած 38-ամյա Անուշ Սարգսյանը իր ամուսնու ու երեխայի հետ էր եկել խանութ:
«Մասնագիտությամբ վարսավիր եմ, պիտի առավոտվա 10-ից մինչև 7-ն աշխատեմ, ես էլ չեմ կարա տենց: Երեք անչափահաս երեխա ունեմ, իրանց ո՞վ պիտի տանի-բերի, շուկա ո՞վ պիտի գնա: Կինս 2 տարեկան երեխուս հետ ա ամբողջ օրը: Միջնեկն էլ մանկապարտեզ չի գնում՝ պոչկաների խնդիր ունի: Էլ ես ո՞նց աշխատեմ: Ինչ օգնություն էլ որ տալիս են, լավ ա: Փառք Աստծո, օրվա հացով ապրում ենք, չենք դժգոհում: Էս ա երկրի պայմանները, ով կհավանի, թող մնա, ով չէ` թող գնա: Մենք հավանում ենք, ապրում ենք: Չնայած ապրելը ո՞րն ա, յոլա ենք գնում: Կարևորը՝ օրվա հացը լինի, երեխեքն էլ առողջ լինեն»,- ասաց սիրիահայերից մեկը:
Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար էր պահանջե:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։
Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է -18…-20 աստիճան ցուրտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, փոխարինված համարանիշներ, թաղանթապատված հողմապակիներ:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես,
Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին: Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը:
Փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին:
Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում: Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը:
Սահակ Սրբազանը դժգոհություններ է հայտնել, որոնք կապված են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ: Մեր տեղեկություններով, Սահակ Սրբազանն ասել է, որ այսուհետև չի ուզում ծառայել Պոլսում և նույնիսկ քաղաքից է հեռացել:
25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր 6-ամյա որդուն տեսակցելու հարցի շուրջ նույն դպրոցում վիճաբանության մեջ է մտել իր նախկին սկեսրոջ հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան, բռունցքներով 3-4 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս թիկունքի շրջանում և պատճառել ֆիզիկական ցավ:
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհին նշում է, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը. «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:
Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:
Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տոնի կարևորության ու առանձնահատկությունների մասին, անդրադառնալով նաև Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին: