
Սահակ Սրբազանն իր դժգոհությունն է հայտնել պատրիարքական ընտրություններից առաջ և հեռացել քաղաքից

Պոլսո հայոց պատրիարքության կրոնական ժողովի նախագահ Տ. Սահակ եպս. Մաշալյանը երեկ հրաժարական է տվել: «Արևելքի» Պոլսոաղբյուրը փոխանցում է, որ Սահակ Սրբազանը դժգոհություններ է հայտնել, որոնք կապված են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ: Մեր տեղեկություններով, Սահակ Սրբազանն ասել է, որ այսուհետև չի ուզում ծառայել Պոլսում և նույնիսկ քաղաքից է հեռացել:
Նշենք, որ նա Պոլսո հայոց պատրիարքական առաջիկա ընտրություններում համարվում է պատրիարքի գլխավոր թեկնածուներից մեկը: