Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.80C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.10C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս