Վթար Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ, վարորդի վիճակը ծանր է

Փետրվարի 13-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 VV 313 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Հ. Թ.) բախվել է կայանված «MAN» մակնիշի 64 RR 400 պետհամարանիշով բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Տ. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին: Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս