Բաժիններ՝

Հարսը բռուցնքերով հարվածել է նախկին սկեսրոջը. նա թույլ չէր տվել մոտենալ 6-ամյա որդուն

Ընդհամուր իրավասության դատարանի վճռով՝ 25-ամյա կինը մեղավոր է ճանաչվել նախկին սկեսրոջը ծեծելու մեջ։ Դատարանի վճռով՝ նա դատապարտել է տուգանքի 50 հազար դրամի չափով։

25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր 6-ամյա որդուն տեսակցելու հարցի շուրջ նույն դպրոցում վիճաբանության մեջ է մտել իր նախկին սկեսրոջ հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան, բռունցքներով 3-4 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս թիկունքի շրջանում և պատճառել ֆիզիկական ցավ:

Ըստ դատական ակտի՝  ամուսնու հետ համատեղ կյանքի ընթացքում կինը տղա է ունեցել։ Անհաշտ ամուսնական հարաբերությունների պատճառով ամուսնալուծվել է`որդուն թողնելով ամուսնու և նրա ծնողների խնամքին։ Այնուհետև, շուրջ 1 տարի 8 ամիս որդուն չտեսնելուց հետո գնացել է միջնակարգ դպրոց` որդուն տեսակցելու, որտեղ մինչ այդ թոռանը տուն տանելու նպատակով արդեն իսկ դպրոցում է եղել վերջինիս տատը։

Այդ օրը` ցրտի պատճառով, դասաժամերը կարճ են եղել և դասերը սովորականից շուտ են ավարտվել։ Սակայն, նույն դասարանում սովորող աշակերտներից մեկի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառման կապակցությամբ, երեխաները դեռ գտնվել են դասասենյակում, որտեղ թոռանը սպասել է նաև տատը։ Այդ ամենին անտեղյա կինը, երբ դասասենյակի դուռը բացել և ցանկացել է ներս մտնել, դասվաը, չճանաչելով նրան, վերջինիս դուրս է հրավիրել դասասենյակից։ Չի լսել ուսուցչուհուն, իսկ երբ փորձել է մոտենալ և գրկել որդուն, նրան արգելել է իր նախկին սկեսուրը, որի արդյունքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել։ Այն պահին, երբ տատը, թոռանն իր առջև պահած, դուրս է եկել դասասենյակից դեպի միջանցք, կինը հետևից մոտեցել և բռունցքներով 3-4 անգամ հարված է հասցրել սլեսուրի թիկունքի շրջանում և վերջինիս պատճառել ֆիզիկական ցավ։ Տնօրենի անմիջական միջամտությամբ, ըստ դատական ակտի, կինը դադարել է հարվածներ հասցնել նախկին սկեսրոջը և հեռացել է դպրոցից։

Ըստ դատական ակտի՝ քրեական գործի դատաքննության ընթացքում կինն ռաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և դատարանին միջնորդել արագացված կարգով դատական քննություն անցկացնել` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։ Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս