Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տոնի կարևորության ու առանձնահատկությունների մասին, անդրադառնալով նաև Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին:
Փետրվարի 13-ին, ժամը 17:27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում դի կա, ոստիկանությունը դեպքի վայրում է. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Դիակ՝ հյուրանոցում:
64-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Սարքը գրեթե առանց խնդիրների ընթերցել է ընտրողների նույնականացման քարտերը, սակայն մեծ դժվարությամբ է ընթերցել սովորական անձնագրերը, իսկ կենսաչափական անձնագրերի դեպքում տվյալները մուտքագրվել են միայն ձեռքով: Սրա պատճառ կարող է լինել թե թղթի որակը, թե այն, որ սարքի կառուցվածքը հարմար չէ անձնագրերի ընթերցման համար:
Ավազակային հարձակում շքամուտքում. 15 միլիոնից ավելի գումար կանխիկացրած կինը վերադառնում էր տուն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Սամվել Սանամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի պահման պայմանների եւ առողջության պահպանման իրավունքի շարունակական ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը 2017 թվականի փետրվարի 13-ին եւս մեկ չհայտարարված այց են կատարել վերոնշյալ քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ:
Փետրվարի 10-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 10-ին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ, ամփոփել է 2016 թվականի դատական պրակտիկան և վիճակագրական տվյալները, ընտրել 2016 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները, նշանակել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի վերաքննիչ բողոքը, բեկանել է Հովհ. Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թ. հունվարի 23-ի որոշումը:
Փետրվարի 13-ին, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ազդրի և հետույքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Սամվել Սահակյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին և փետրվարի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Ժամը 09։50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ծառայության ընթացքում նկատել են, որ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և կողաշրջված վիճակում կանգնած է Renault մակնիշի 10 ՕՕ 124 համարանիշի ավտոմեքենան։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հերթական հովվապետական այցն է կատարել Գոգհովիտ համայնք: Գյուղը զրկված է հոգևոր սննդից, քանի որ չունի կանգուն եկեղեցի:
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էրեբունիում. 40-ամյա կինն իրեն նետել է 8-րդ հարկից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգել է, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:
Փետրվարի 13-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Փետրվարի 13-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչ վերաբերում է մայրիկիս նախնիներին, ապա նրանք Նախիջևանից են, պապիկիս ընտանիքը տեղափոխվել է Կրասնովոդսկ՝ ներկայում Թուրքմենբաշի՝ քաղաք Թուրքմենստանում, հետագայում պապիկս գնացել է Ուզբեկստան բժշկական քոլեջում ուսանելու, այնտեղ տեսել է տատիկիս, ով ծնվել էր Ռուսաստանում։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Աշխաբադ, որտեղ էլ ծնվել է մայրս։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն։
Փետրվարի 11-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Շ.-ին: