
«Արարատյան դաշտում կանխատեսվում է -18-20 աստիճան ցուրտ». Գագիկ Սուրենյան

Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերն Արարատյան դաշտում կանխատեսվում է -18…-20 աստիճան ցուրտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար: Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կանխատեսվում է -13…-15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը -18…-20 աստիճան ցուրտ»,- գրել է նա։