«Այդ օրը խոսել ենք միայն ջան ու ղուրբան». Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալի մահվան մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում: Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը:

Լուրեր տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ տհաճ զրույցից հետո։ Լուրերի համաձայն՝ Սերգեյիչը Բեգլարյանին հանձնարարել է աշխատել Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ: Շատ չանցած՝ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է: Կիրակի Բեգլարյանի թաղումն էր:

«Անհեթեթություն է ու զառանցանք»,- երեկ «Հրապարակ»-ի լրագրողին արձագանքել է Ալիկ Սերգեյիչը՝ վստահեցնելով, որ Բեգլարյանն իր հավատարիմ ընկերն էր եւ այս ծանր օրերին իր հիմնական հենարանը. «Այդ օրը խոսել ենք միայն ջան ու ղուրբան։ 1-2 ժամ հետո եմ լսել, որ վատացել է հանկարծակի, ու տեղափոխել են հիվանդանոց: Անգամ բժշկի հետ եմ կապվել, ասել, որ ընկերս է, բայց հայտնեցին, որ հանկարծակի ինֆարկտ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս