
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով միջին տարիքի տղամարդ է, Կիևյան կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։