
«Դիզելային վառելիքի սուբսիդավորումը նպատակահարմար չէ». Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների համար դիզվառելիքը չի սուբսիդավորելու, քանի որ դրա քանակը բավարար չէ ամբողջ գյուղատնտեսության համար: Այսօր «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` սուբսիդավորումն էական աջակցություն չէր գյուղատնտեսությանը:
«Նախկինում, երբ ծրագիրը մշակվել է, էական աջակցություն ցուցաբերելու նպատակ է հետապնդել, բայց ներկայումս բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ շարունակելու իմաստ չկա: Այդ պատճառով այդ գումարները ոչ թե կտնտեսվեն, այլ կուղղվեն ուրիշ ծրագրերի իրականացմանը»,- ասաց նախարարը: