Բաժիններ՝

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռևս արձանագրվում է գրիպի և սուր շնչառական վարակներով հիվանդացություն: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա և Բ տեսակներով և շնչառական վարակների այլ հարուցիչներով:

Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միևնույն ախտանշանները և տարածվում են օդակաթիլային ճանապարհով:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով և հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռևս շարունակվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, չզբաղվել ինքնաբուժմամբ, առանց բժշկի ցուցումի չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, հագնվել եղանակին համահունչ, հետեւել անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալով ձեռքերը տաք ջրով և օճառով, օգտագործել միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031