Վթար Ռուբինյանց փողոցում. կան տուժածներ

Փետրվարի 28-ին, ժամը 23:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «OPEL VECTRA B» մակնիշի 35 FR 060 (վարորդ 1995 թ. ծնված Գ. Բ.), «ՎԱԶ 2109» մակնիշի 35 SZ 449 (վարորդ 1992թ. ծնված Բ. Ս.), և «ՎԱԶ 21099» մակնիշի 35 DN 932 (վարորդ 1993թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Ս.-ը և ուղևոր Մ.Կ.ը տարբեր աստիճանի մարմնական վնասավծքներով հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031