ՃՏՊ Հրազդան քաղաքում. մեքենան բախվել է սյանը, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 28-ին, ժամը 23:58 ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Միկրո շրջան» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս հանրակացարանների մոտակայքում ավտոմեքենան բախվել է էլ սյանը, կա գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցում՝ հանրակացարանների մոտակայքում, «Volkswagen Golf» մակնիշի 35 AR 802 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ա. Պ.-ը, 1976 թ. ծնված Գ. Գ.-ը և 1998 թ. ծնված Մ. Խ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս