Երևանում 23-ամյա վարորդը FIAT-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի և բախվել ծառին. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրի դիմաց, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ 23-ամյա Հովհաննես Հովիկյանը իր վարած FIAT մակնիշի 35 DN 338 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, այնուհետև բախվել է հաստաբուն ծառին. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով հետիոտնին և 2 ուղևորի, իսկ որոշ ժամանակ անց նաև վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորների մեջ կա նաև կին ոստիկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։