Մարտի 9-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ի դեպ, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2016թ. ընթացքում աճել է արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ՝ մեղադրյալների 5%-ը, իսկ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ` 4%-ը: Ասել է, թե քրեական գործերի 4-5 տոկոսով մարդկանց հանիրավի են մեղադրանք առաջադրել:
Խնդիրը պաշտպանության նախարարի անմիջական հսկողության ներքո է: Զինվորների ու սպաների համազգեստի որակը կատարելագործելու ու բարելավելու կարիք իհարկե կա: Պետք է գտնել ամենաարդյունավետ տարբերակը, որ համազգեստը լինի ե՛ւ հարմարավետ, ե՛ւ դիմացկուն, որպեսզի չվնասի զինվորի առողջությանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի առթիվ Փարիզի փողոցներից մեկը կվերանվանվի հայտնի հայ գրող, ֆեմինիստ Զաբել Եսայանի անունով:
Տնակից տնակ, այստեղից այնտեղ: Ոսկանյանների սոցիալապես անապահով ընտանիքը փողոցում հայտնվելու եզրին է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
2016 թվականին Հայաստան ժամանած 174 հազար 724 զբոսաշրջիկներ տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: 2015 թվականին նրանց թիվը կազմում էր 164 հազար 732-ը, ինչը նշանակում է, որ 2016 թվականին 6,1 տոկոսով ավելացել է զբոսաշրջիկների հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանելը:
Ծաղիկներ՝ փաստաթղթեր պահանջելու փոխարեն:
«Ես ցանկանում եմ շնորհավորել և ցանկալ սեր, երջանկություն, հաջողություն ամեն գործում, որ դուք անում եք։ Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչու են մարտի 8-ին շնորհավորում կանանց։ Մարտի 8-ին պետք է շնորհավորել մեզ, որ մենք վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք՝ կանայք, մեր մայրերը, մեր քույրերը, մեր դստրերը, մեր կանայք և կուսակցական ընկերները»,- այսօր՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, քարոզարշավի շրջանակներում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կազմակերպած «Կանայք՝ հանուն խաղաղության» միջոցառման ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Հայերը եղել և շնորհակալ են մնում այն երկրներին, որոնք իրենց ապաստան են տրամադրել 1915թ. Ցեղասպանությունից հետո, ասել է շանսոնիե Շառլ Ազնավուրը չիլիական La Tercera պարբերականին տված հարցազրույցում։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Անշուշտ, կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է։ Անփոխարինելի է կանանց դերն ընտանիքների ամրության, քրիստոնեական արժեքներով մեր զավակներին կրթելու գործում` լինելով և մնալով սիրո ու քնքշանքի, հավատարմության ու անձնուրաց նվիրումի ներդաշնակություն մեր կյանքում:
Կանանց միջազգային տոնին` մարտի 8-ին ընդառաջ, ծաղիկների գնաճ է նկատվում:
Կանանց միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի շնորհավորանքները մեկնարկել են «Զվարթնոց» օդանավակայանում: Երևան ժամանող բոլոր կանանց և աղջիկներին ժամանման սրահում սպասվում են անակնկալներ:
Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի։
Մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու գնահատանքն ենք բերում մեր սիրելի մայրերին, քույրերին եւ դուստրերին՝ շնորհավորելով մարտի 8-ի տոնական առիթով:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
Այս շաբաթվա վերջից կսկսվի իրանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, ինչը պայմանավորված է իսլամական աշխարհում նշվող Նովրուզի տոներով: Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում մոտ մեկ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Երեկ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ, Մանվել Եգանյանի փեսա Արմեն Սաֆարյանը նշանակվել է խոշոր հարկատուների հարկային տեսչության պետ։ Նախկին պետը՝ Ռաֆիկ Մաշադյանը, տեղափոխվել է հարկային հսկողության վարչության պետի պաշտոնին։ Վարչության պետ Արտակ Ղուկասյանն էլ ազատվել է համակարգից:
Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ:
Խարդախությամբ 3.000 դոլար կորզած «միջնորդը» հայտնվեց ոստիկանությունում:
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վիտոլդ Վաշչիկովսկին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ:
ՀՀ կառավարությունը Ոստիկանությանը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ` Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ապահովելու նպատակով:
Կողոպուտ Վանաձորում. կնոջը ծեծի էր ենթարկել և հափշտակել հեռախոսը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։