Բաժիններ՝

«Քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը հնարավորություն չունի արձանագրել հստակ պատկերը». ՔԿՎ պարզաբանումը՝ «հաց բերողի» վերաբերյալ

Անազատության մեջ գտնվող Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» համար այսօր ևս շտապօգնություն է հրավիրվել: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հաղորդմամբ՝ նա հրաժարվել է բուժօգնությունից։

Այսօր Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ըստ Արթուրի՝ երբ նա մեջքի վրա կիսանստած, անկողնին հենված վիճակից թեքվում էր կողքի, բերանի խոռոչից արյուն էր հոսում»։ Այս առնչությամբ ՀՀ ԱՆ ՔՎ-ն հայտնում է հետևյալը. «Ըստ էության՝ վարչակազմի կողմից արյունային փսխումներ չեն արձանագրվել։ Նկատվել է միայն արյան հետք անձեռոցիկի վրա, ինչն իր ախտորոշված հիվանդության պարագայում հնարավոր է։ Սակայն, քանի որ Ա. Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բժշկական օգնությունից, ուստի քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը հնարավորություն չունի արձանագրել հստակ պատկերը և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել պատշաճ բժշկական օգնություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031