Հյուպատոսը մոտ 50 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Բաթումիում գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Եղիշե Սարգսյանը հայտարարագրել է 2 միլիոն 36 հազար դրամ և 44 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Նա որպես անշարժ գույք է նշել մեկ բնակարան, իսկ որպես շարժական՝ «FORD MONDEO 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Եղիշե Սարգսյանը ունեցել է 2 միլիոն դրամ, 2 հազար 274 և 6 հազար 565 եվրո դրամական միջոցներ:

Մինչ հյուպատոսի պաշտոնում նշանակվելը Եղիշե Սարգսյանը նախկին աշխատավայրից 2016 թ. հունվարի 1–ից մինչև հունիս ամիսը ստացել է 2 միլիոն 450 հազար դրամ աշխատավարձ: Աշխատավարձից բացի նրա եկամուտները գոյացել են նաև 360 հազար դրամ կենսաթոշակից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս