
Մարտական դիրքում պայթյունից վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. tert.am

ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Վիրավորված մյուս երկուսը՝ Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը հոսպիտալից տեղափոխվել են այլ հիվանդանոց:
Մանրամասներն՝ այստեղ