Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայոց Արծիվներին» հիմնադրման 14-­րդ տարեդարձի առիթով

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-­րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձը ներկայացրեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Շնորհավորելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրներին եւ անդամներին հիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ` Սերժ Սարգսյանը գնահատելի է համարել այն մեծ աշխատանքը, որ տարիների ընթացքում իրականացրել է
«Հայոց Արծիվներ»­ը Հայաստանի գրեթե ողջ տարածքում:

«Պատանիների եւ երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է ընտանիքից, շարունակվում է դպրոցում եւ հասարակական միջավայրում: Դուք այն կազմակերպություններից եք, որոնք նպաստում են այդ հասարակական միջավայրի ու մթնոլորտի ձեւավորմանը:

Ողջունելի է «Հայոց Արծիվներ»­ի եռանդուն գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման եւ արմատավորման գործում, ինչպես նաեւ կամավորական ջոկատի կարգավիճակով մասնակցությունը ռազմական գործողություններին»,­մասնավորապես նշված էր ուղերձում:

Կրկին շնորհավորելով հայրենասիրական կազմակերպությանը հիմնադրման տարեդարձի առիթով` ՀՀ Նախագահը մաղթել է կազմակերպությանն ավելի մեծ եռանդով եւ արդյունավետությամբ շարունակել հայրենանվեր գործունեությունը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-­րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահը պետական պարգեւով եւ շնորհակալագրերով է պարգեւատրել կազմակերպության խորհրդի որոշ անդամների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս