Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել։
Երևանի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ապրիլի 27-ին և 28-ին կրկին ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մենք բազմաթիվ տեղերում դուբլյաժ անող կառույցներ ունենք։ Այդ ամեն ինչը պետք է վերացնել։ Ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ դրսևորումներ…. հնարավոր է՝ «շքեղ» բառը ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև այդ մակարդակն էլ»,- ասաց նա։
«Պայմանագրով նախատեսվում է, որ օպերատորը Հայաստանում գործելու է 15 տարի, որի ընթացքում պետությանը վճարելու է 89 մլրդ դրամ վարձակալության գումար, և առաջիկա 15 տարվա ընթացքում օպերատորի կողմից պարտադիր կատարվելիք աշխատանքների ծավալը լինելու է 37.5 մլրդ դրամ։ Բացի դրանից՝ առաջիկա 5 տարվա ընթացքում կառավարությունը 200 մլն դոլարի չափով ներդրում է անելու»։
«2018 թվականին նախատեսում ենք ներդնել տրանսպորտային նոր համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը:
«Մեր սպառողներին ես հորդորում եմ հանգիստ լինել, որովհետև ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա»:
«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը
2009 թվականին ծնված սպիտակցի Էմանուել Գագիկյանի ծնողները դիմում են մեր օգնությանը: Էմանուելը տառապում է մանկական ուղեղային կաթվածով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբը ապրիլի 25-ին հրապարակել է իր որոշումը «Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը Մեծ պալատին հանձնելու դիմումատուների պահանջի վերաբերյալ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Ապրիլի 27-ին, ժամը 00.20-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» մակնիշի թիվ 44 համարի երթուղային ավտոբուսը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ՀՀ սահմանը հատող բեռների նկատմամբ հսկողությունը իրականացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեն, ի դեմս մաքսային ծառայության, եւ ՀՀ գյուղնախարարությունը, ի դեմս Սննդի անվտանգության պետական ծառայության։ Յուրաքանչյուրը ունի իր գործառույթը, բայց կոնկրետ խնձորի պահով երկուսն էլ պատասխանատու են։
Գրավատան աշխատակցուհին ավազակային հարձակման էր ենթարկվել: Բացահայտումը չուշացավ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Երևանը նոր շունչ ու ոգի է ստացել: Անցյալում են մնացել բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ լուծում չէին ստանում: Բարեկարգվել և գեղեցկացել է մայրաքաղաքը: Մատնանշվել են դեռ չլուծված խնդիրներն ու մարտահրավերները, որոնք անշուշտ առաջիկայում փորձառու թիմի կողմից պետք է իրենց լուծումներն ստանան: Առաջ են քաշվել ապագայի նոր և համարձակ ծրագրեր:
Նրա խոսքով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնելու վարչական բեռը գործատուների համար:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների վերաբերյալ:
«12-րդ դասարանի աշակերտներից մեր Մուշեղը եկավ, տխուր մոտեցավ ինձ, ասաց՝ գիտեք՝ մեր գյուղից մեկը զոհվել է, ես այլեւս չէի ուզում ոչինչ լսել, բայց լուրերը տարածվել էին գյուղում, բոլորն արդեն գիտեին: Հենց իմացա՝ Քյարամն է, ասացի՝ վախ, հաստատ չի ենթարկվել: Շատ դեպքեր են եղել, որ ես նրան համոզել եմ, որ այս մի բանը պիտի անի, բայց չէ, եթե սրտով չէր, ինչ ուզում է անեինք, չէր ենթարկվի: Պատերազմի ժամանակ էլ չենթարկվեց, չնահանջեց, մինչեւ վերջ էլ մնաց հրամանատարի կողքին ու անմահացավ»:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Հայաստանն ի վիճակի կլինի աշխարհի հետ կապվել, չեն լինի փակ սահմաններ ՀՀ-ի և Եվրոպայի միջև։ Սա օգտակար կլինի նաև շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց վրա կզգան այդ դրական ազդեցությունները։ Այս համաձայնագիրը քաջալերում է, որպեսզի դրական հնարավորություններ ու լրացուցիչ կապեր ստեղծվեն և հայսստանցիները կկարողանան ավելի մատչելի գներով ճամփորդել դեպի Եվրոպա»։
Ապրիլի 27-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում գտնվող հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը նախորդ տարի «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այդ մասին տեղեկանում ենք Վարդանյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստի» տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայությունը կարծես վերադարձել է աշխատանքի հին ու «բարի» ավանդույթին: Այստեղ առևտրականների յուրաքանչյուր պայուսակի մաքսազերծումը, չար լեզուների տվյալներով, 100 դոլար է նստում:
Ապրիլի 27-ին, ժամը 00:41-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ավտոկայանի մոտակայքում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը։
Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար:
Բնապահպանության նախարարության մեր աղբյուրի վկայությամբ` նախարարությունը վերջին շրջանում ռեկորդային ծախսեր է կատարել… գրեթե ոչնչի համար: