«Զվարթնոցում» մաքսայինն աշխատում է հին ու «բարի» ավանդույթով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ–ի նոր ղեկավարության առաջին ամիսներին իսկապես հսկայական դրական տեղաշարժեր եղան: Նույնիսկ «դախացած» մաքսային ծառայությունում էական փոփոխություններ նկատվեցին:

Սակայն ապրիլի 2-ի ընտրություններից հետո ամեն ինչ սկսեց վերադառնալ «ի շրջանս յուր»:

«Փաստի» տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային ծառայությունը կարծես վերադարձել է աշխատանքի հին ու «բարի» ավանդույթին: Այստեղ առևտրականների յուրաքանչյուր պայուսակի մաքսազերծումը, չար լեզուների տվյալներով, 100 դոլար է նստում:

Նորից սկսել են աշխատել հին ձևով, նորից պապկաներ են բացում, նորից բարդացնում են ամեն ինչ: Պետք չէ այս նյութի տվյալները հերքել, պարզապես գնացեք «Զվարթնոց», ու ամեն ինչ պարզ կլինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս