Ռուսաստանը կշարունակի հարգել Չարլի Քըրքի հիշատակը․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Ռուսաստանը կշարունակի հարգել մահափորձի հետևանքով զոհված ամերիկացի քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակը։ Այս մասին ձեռնարկատեր Իլոն Մասկին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մասկը սոցիալական ցանցերում գրել է, որ Քըրքի հիշատակը ողջ է։ Ամերիկացի միլիարդատերը նշել է, որ դեռ չի կարողանում հավատալ ակտիվիստի մահվանը։

«Չարլի Քըրքի և նրա ժառանգության հիշատակը շարունակում է ապրել ամբողջ աշխարհում։ Եվ Ռուսաստանում մենք կշարունակենք հարգել նրա հիշատակը և ապահովել Լույսի և ճշմարտության համար պայքարի նրա ժառանգության շարունակականությունը», – գրել է Դմիտրիևը՝ ի պատասխան Մասկի գրառման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930