
42-ամյա կալանավորը մահացել է քրեակատարողական հիմնարկում. մանրամասներ

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 42-ամյա կալանավոր Ռաֆայել Թադևոսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի կալանավորի մահվան պատճառը:
Ռաֆայել Թադևոսյանը դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2 մասով:
Նա նախկինում երեք անգամ դատված է եղել: