«Մենք դուբլյաժ անող կառույցներ ունենք». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց, որ մայիսին քննարկվելու է կառավարության գործունեության հաշվետվությունը։
«Գործընկերները թող ուշադիր լինեն։ Ինձ կառավարության աշխատակազմը տեղեկացրել է՝ 6 ամսվա հաշվետվությունները կատարված են։ Եթե թերացումներ կան, խնդրում եմ կարգավորել։ Ծրագիրն աշխատակազմ ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն եք դարձնում կառավարման ձեր կառույցներին։ Մենք բազմաթիվ տեղերում դուբլյաժ անող կառույցներ ունենք։ Այդ ամեն ինչը պետք է վերացնել։ Ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ դրսևորումներ…. հնարավոր է՝ «շքեղ» բառը ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև այդ մակարդակն էլ»,- ասաց նա։