Սպիտակցի 8-ամյա փոքրիկին Ռուսաստանում վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ
2009 թվականին ծնված սպիտակցի Էմանուել Գագիկյանի ծնողները դիմում են մեր օգնությանը: Էմանուելը տառապում է մանկական ուղեղային կաթվածով:
Փոքրիկը չի կանգնում, չի քայլում, նստացնելիս գլորվում է, ձեռքերում ունի լարվածություն, խոսքը թերի է զարգացած:
Ծնված օրից փոքրիկը բուժվումներ է ստանում Երևանի մանկական վերականգնողական կենտրոնում: Հիմա նրան անհրաժեշտ է վիրահատություն Ռուսաստանի Դաշնությունում, որի արժեքն է 3000 դոլար: Ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ուստիև դիմում է հայրենակիցների աջակցությանը:
Ամերիաբանկում Էմանուելի մայրիկի՝ Հասմիկ Վարշամի Բոստանչյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
1570024853480100 ՀՀ դրամ;
1570024853480101 ԱՄՆ դոլար;
1570024853480146 ԵՎՐՈ;
1570024853480158 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMIAM22 Ծնողների հեռախոսահամարներն են՝ +37477 406 057, +37494 518 662: