Հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու բնակարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
«Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործով դատավորը քիչ առաջ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին Լուսինե Սահակյանի միջնորդությունը։
«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչները քաղաքացիների զննության ընթացքում ասեղ են հայտնաբերել:
«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորն ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- ասաց Պ. Մանուկյանը:
Հուլիսի 12-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Զգոնության կոչ վարորդներին։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշակված է այս գործով դատական նիստը, դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել, այդ պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով։
Հուլիսի 12-ին, ժամը 09:20-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 9/1 տան դիմաց կայանած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Պարզվել է, որ բարդու ծառը արմատախիլ է եղել և ընկել «Toyota Prado» մակնիշի 70 VQ 070 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարանը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապարհով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր։
Իսպիրյանները ցանկանում են, որ տոնախմբության վայրը լինի բացօթյա, նախնական տեղեկություններով՝ Վահագնի թաղամասում, սակայն հնարավոր է վայրը փոխվի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 12-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Վազգեն Պողոսյանը սովորում էր փայտամշակման դպրոցում. «Խելացի ազնիվ երիտասարդ էր: Վաղը կդառնար 20 տարեկան»,- պատմեց Սանդրոսյանը: Խոսելով դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ Վազգեն Պողոսյանը զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից։
Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:
Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ:
Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Եկեղեցին իր հավատացյալ զավակներին հորդորում և խրատում է, որ մինչ ամուսնություն հարկ է խուսափել միմյանց մոտենալուց: Սակայն, եթե զույգը չի կարողացել զուսպ և կուսական կյանքով ապրել մինչ ամուսնությունը, և հարսնացուն արդեն հղիություն ունի, լավ է, որ զույգն իր կատարած սխալի համար ապաշխարության շրջան անցնի, որից հետո պատրաստվի Եկեղեցում պսակի խորհուրդ ընդունելուն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի օրն առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է աներոջը, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի: Դրանից հետո մտել է տուն, ընտանիքի անդամները քնած են եղել, վերցրել է հրացանը, գնացել է աներոջ հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում աները չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին, ասել է, որ իր խոսքերը ճիշտ են:
Եթե մենք, մեր հարազատները զինված ենք հավատքի վահանով, զգեստավորվել ենք Քրիստոսվ և պատվիրանապահության սուսերն ենք կրում, ապա ոչինչ վտանգավոր չէ և առավել ևս, ամեն մի չարիք, կամ նեղություն մեզ համար միայն պսակների առիթ են:
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:
Եվրամիությունում նախագահող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 2017թ. հուլիսի 7-ին կայացել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը: