
Օգոստոսի 10-ին Արաբո Իսպիրյանի հարսանիքին է. խնամին Գեղարքունիքի նախկին մարզպետն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 10-ին կայանալու է հայտնի երգիչ Արաբո Իսպիրյանի՝ Ներսիկ Իսպիրյանի որդու հարսանիքը։ Արաբոն իր ապագա տիկնոջը «բացահայտեց» վերջին համերգներից մեկի ժամա նակ՝ հրապարակավ ամուսնության առաջարկ անելով։ Նա Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դուստրն է։
Իսպիրյանները ցանկանում են, որ տոնախմբության վայրը լինի բացօթյա, նախնական տեղեկություններով՝ Վահագնի թաղամասում, սակայն հնարավոր է վայրը փոխվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։