
Ողբերգական դեպք Գյումրիում. Վրաերթի ենթարկված ամուսինները մահացել են

Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
«Այսօր» լրատվականի տեղեկություններով, վրաերթի հետևանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գյումրու բժշկական կենտրոնում մահացել է նաև 23-ամյա Արփինե Մանուկյանը: