Չէի սպասում, որ Փաշինյանն այդքան շուտ կսկսի բացահայտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրական դրդապատճառները. Կարեն Իգիթյան

Չէի սպասում, որ Փաշինյանն այդքան շուտ կսկսի բացահայտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրական դրդապատճառները։ Նա ասում է, որ այդ ճանապարհով զենք կարող է տեղափոխվել, ասել է քաղաքական վերլուծաբան Կարեն Իգիթյանը, ում մուտքը Հայաստան, հիշեցնենք, ՀՀ իշխանություններն արգելել են։ Նա նշել է, որ դեռևս հուլիսի կեսերին 168.am-ին և «5-րդ ալիքին» տված հարցազրույցում է ասել, որ Միջանցքը ստեղծվում է հատուկ զենքի անարգել տեղափոխման համար։

May be an image of map and text that says 'ПРОЕКТ ЗАНГЕЗУРСКОГО КОРИДОРА Артаниш EPEBAH O. Севан COTK АЗЕРБАЙДЖАН АРМЕНИЯ Варденис Верин-Шоржа -Шоржа Верин-ш Йухары ОАйрым Мартакерт o Тигранакерт оурιο Турцию Турцию Йеллиджа Джермук Иванян ОШелли Степанакерт Шуша Ишханасар Лачин Горис АЗЕРБАЙДЖАН Гадрут Нахичевань ИРАН Капан В Баку Проект Зангезурского коридора Зангелан ИРАН'

«Իսկ այսօր, որպեսզի ոչ ոք չկասկածի «Ադրբեջանի խաղաղ մտադրությունների» վրա, Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ասկերովը հայտարարել է. «Խորհրդային տարիներին Զանգեզուրը, որը ադրբեջանական տարածք էր, կտրվել և հանձնվել է Հայաստանին»։
«Ամեն դեպքում դա մեր հողն էր։ Նախիջևան տանող ցամաքային ճանապարհը կբացվի, և Զանգեզուրով անցնող ճանապարհը նույնպես կբացվի»»,-ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումն է ներկայացրել Կարեն Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930