Երևանում ծնված հնգյակի երկու աղջիկներից մեկը դուրս է գրվել, մյուսը բժիշկների հսկողության տակ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու փոքրիկներից մեկը երեկ դուրս է գրվել:

Նա Ռոզին է, որը գտնվում էր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում («Մարգարյան» ծննդատուն): Ռոզիի հայրը` Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դուրս գրվելիս աղջիկն արդեն կշռում էր 2 կգ 100 գր: Նրանց մյուս դուստրը, որ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, դեռեւս ցածր քաշ ունի` 1 կգ 600 գր և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վարդան Կարապետյանն ասաց, որ նրան դուրս գրելու նույնիսկ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում:

Մեծամորցի այս ընտանիքը դեռևս ապրում է ամուսնու ծնողների հետ: Մայր աթոռի նվիրաբերած բնակարանը կոսմետիկ վերանորոգման ընթացքում է: Բնական ճանապարհով հնգյակի ծնունդը Հայաստանում աննախադեպ էր»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս