Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը դարձել է մեծ խնդիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Վերնիսաժում շաբաթ և կիրակի օրերին տաղավար վարձակալելը կամ տեղ վերցնելը դարձել է մեծ խնդիր ոչ միայն նորեկների, այլև՝ Վերնիսաժի հնաբնակների համար: Եվ այդ խնդրի պատճառով տուժում են ոչ միայն վերնիսաժցիները, այլև տնօրինությունը: Ու թեև տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողները շատ–շատ, բայց այդպես էլ դեռևս չի հաջողվում հարցին լուծում տալ և ազատ տարածքներում սեղանիկներ տեղադրել, դրանք նույնպես վարձով տալ ու գումար աշխատել:

Այս անհամամասնությունը խախտել է բոլորի՝ վերնիսաժցիների ու տնօրինության անդորրը, որը վերականգնել առայժմ չի ստացվում: Հարցին լուծում տալու համար այգու վարձակալները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նոր շարժական սեղաններ կամ համատեղ ջանքերով այլ լուծում գտնելու համար:

Տնօրենի խոսքով՝ այս պահին հին վերնիսաժցիներից շատերն են զրկվել շաբաթ և կիրակի օրերին այնտեղ առեւտուր անելու հնարավորությունից: Տնօրինությունը ստիպված է եղել մարդկանց տրամադրվող տեղերը որոշ չափով փոքրացնել, որպեսզի հնարավորին շատ մարդ կարողանա տեղավորվել այնտեղ, սակայն դա էլ հարցի լուծում չի եղել: Եվ հիմա 200 մարդ զրկվել է իր նախկին տեղից էլ, նորից էլ: Նրանց մեջ կան նաեւ ժողովրդական վարպետներ, արվեստագետներ, բայց տեղի սակավության պատճառով նրանք էլ են նույն ճակատագրին արժանացել:

Ինչ վերաբերում է մնացած օրերին, ապա տաղավարներն ազատ են, և ցանկացողները կարող են երկուշաբթիից ուրբաթ օրերին տեղ վարձել և Վերնիսաժի տարածքում առեւտուր անել: Մեկ քառակուսի մետրի գինն օրական 1000 դրամ է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս