Արցախում զոհված Վազգեն Պողոսյանի եղբայրը տարիներ առաջ է մահացել. զինծառայողն այսօր կդառնար 20 տարեկան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Պողոսյանը Վայոց ձորի Հորբատեղ գյուղի բնակիչ էր, սոցիալապես անապահով ընտանիքից: Մեր զրույցում ասել է Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը։

Վերջինս հայտնել է, որ Վազգենի երկու քույրերը ամուսնացած են, իսկ եղբայրը մահացել է 16 տարեկանում ընկերների կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: «Վազգենի ծնողները առողջական շատ լուրջ խնդիրներ ուներ, հաշմանդամություն ունեն, չեն կարողանում քայլել: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում»,- ասել է գյուղապետը:

Վազգեն Պողոսյանը սովորում էր փայտամշակման դպրոցում. «Խելացի ազնիվ երիտասարդ էր: Վաղը կդառնար 20 տարեկան»,- պատմեց Սանդրոսյանը: Խոսելով դեպքի մասին, գյուղապետն ասաց, որ Վազգեն Պողոսյանը զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31