Արդյո՞ք հղի կնոջը թույլատրվում է եկեղեցում պսակադրվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/harsaniq_640x426.jpg)
– Արդյո՞ք հղի կնոջը թույլատրվում է եկեղեցում պսակադրվել:
– Եկեղեցին իր հավատացյալ զավակներին հորդորում և խրատում է, որ մինչ ամուսնություն հարկ է խուսափել միմյանց մոտենալուց: Սակայն, եթե զույգը չի կարողացել զուսպ և կուսական կյանքով ապրել մինչ ամուսնությունը, և հարսնացուն արդեն հղիություն ունի, լավ է, որ զույգն իր կատարած սխալի համար ապաշխարության շրջան անցնի, որից հետո պատրաստվի Եկեղեցում պսակի խորհուրդ ընդունելուն:
surbzoravor.am