Բաժիններ՝

Վթար Հրազդանի կիրճում. մեքենան շրջվել է Հրազդանի կիրճը, կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) և «Toyota Scion» մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. ծնված Դ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Հրազդանի կիրճը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Scion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ղ. Ղ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս