Բաժիններ՝

Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. մեկնել է մեկ մարտական հաշվարկ

Հուլիսի 11-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում ծառը կոտրվել, ընկել է «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդու ծառը արմատախիլ է եղել և ընկել «Toyota Prado» մակնիշի 70 VQ 070 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս