«Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն է հրավիրվել
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշակված է այս գործով դատական նիստը, դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել, այդ պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով։
Նշենք, որ այս գործով դատական նիստն անցկացվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։