«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում՝ չորանոցների մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մուղնու Մ. Աշճյանի անվան դպրոցի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մուղնին համարվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թաղամասերից մեկը:
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անգամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փորձել է ամեն գնով արդարացնել իրենց խմբակցության անդամների կողմից ընդդիմադիրների վրա հարձակումները՝ վերջիններիս մեղադրելով սադրանքների մեջ:
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, պարզվում է, բավական մեծ թվերի հասնող փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Սբ. Պանդալեոնը և Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Սբ. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.05-ին, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից ﬔկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գագիկ Հ.-ին, որը 2015թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողﬕց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի ﬔղադրանքով (Խարդախությունը):
«Ջուրը հոսում է, մարդիկ բողոքում են, որ պոմպերը չեն աշխատում, և, փաստորեն, ջուրը հոսում է, իսկ իրենք չեն կարողանում օգտագործել։ Մի երկու տեղ տեսել ենք, որ մարդիկ կոյուղին ծակել են, ու այդ ահավոր աղտոտված, թունավորված ջրով ջրում են իրենց հողամասերը»։
ՀՀ կառավարությունը հինգ տարի ժամկետով նախատեսում է երկարաձգել «65 ռազմական գործարան» և «Նեյտրոն գիտաարտադրական ﬕավորում» ընկերություններին տրված զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը:
«Քաղաքապետը եկավ իր շքախմբով, ելան, նայեցին, որ իրոք 13 բնակիչ է բնակվում: Լուծում չտվեցին հարցին: Ասացի՝ գնանք, մեր տան պայմանները տեսնինք, մեր քաղաքապետը, թե՝ «գիտես՝ իմ պայմաններս լա՞վն են»: Ինքը երբեք չի կարող համեմատվել մեր պայմանների հետ, թեկուզ Գյումրու ծայրաստիճան աղքատ բնակչության հետ: Գոնե նմանատիպ բառերով չխոսա, անհարմար է, ինքն ինչեր ունի, մենք ինչ ունինք»:
Դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը։
Այսօր ԱԺ լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Վերջինս ելույթից հետո ամբիոնից հեռանալիս, սահեց և վայր ընկավ:
Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրի մասին. 15.2 մլն եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվելու է 2017-2019 թթ-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափի գողությունը) կատարելու համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ Ս.Ա-ն, Ռ.Ղ-ն և Ա.Ս-ն:
168.am-ը հետաքրքրվեց, թե այս տարի 170 մլն խմ-ի փոխարեն՝ Սևանա լճից բաց թողնված 270 մլն խմ ջուրը, ըստ Բերբերյանի՝ ինչպե՞ս է օգտագործվել, եթե էլի ունեցանք ոռոգման խնդիր, նույնիսկ, ինչպես ինքն է հայտարարում՝ երաշտ եղավ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից 2 շապիկ հափշտակած անձանց ինքնությունը:
Վերջին օրերին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:
«Այս պահին 22 ընկերություն դիմել է, հավանություն է ստացել, 5 ընկերության արդեն բանկերն են հաստատել վարկերը: Վարկերը խստագույնս վերահսկվում են մեր կողմից, մենք տրամադրում ենք միայն այն տնտեսություններին, որոնք գնում են կատարում գյուղացիներից, և փողը գնալու է, անմիջապես վճարվելու է գյուղացիներին, և ոչ թե՝ այդ ընկերություններին: Այս տարի դեռ մթերման հետ կապված խնդիրներ չունենք, նախկինից կան դեռ մնացած խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել, բայց այս տարի չկա նման խնդիր»:
«Անասնապահությունը բարձիթողի վիճակում է։ Հենց նույն Գյուղնախարարությունում չեն հասկանում՝ անասնապահությունը գյուղատնտեսության ճյո՞ւղ է, թե՞ ոչ։ Կան տարածված հիվանդություններ, որոնց խնդիրը չի լուծվում։ Էլ չեմ ասում՝ անասնակերի խնդիրը»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնում։
Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների 2-րդ փողոցի տներից մեկի պատերին ճաքեր են առաջացել:
Ուշադրություն. Արցախի ոստիկանությունը հետախուզում է։